Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը հրաժարական տալու դեպքում կզբաղվի երեխաների դաստիարակությամբ։ Այս մասին նա հայտնել է «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։

«Եթե Չեչնիայի Հանրապետությունում ղեկավարություն փոխվի, ես կզբաղվեմ տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ եւ կրթությամբ։ Ես 9 երեխա ունեմ։ Չի հաջողվում նրանց հաճախ տեսնել, շփվել։ Տղաները պետք է ամեն օր հոր հետ անցկացնեն գոնե մի ժամ»,- ասել է Քադիրովը։

Նա նշել է, որ մտադիր է զբաղվել Ռուսաստանի շահերից բխող հարցերով։

«Անելու եմ այն, ինչ ես ինքս էի սովորեցնում մյուսներին. ծառայել Հայրենիքին։ Ցանկացած պահի, եթե Վլադիմիր Պուտինը համարի, որ ես պետք է շարք կանգնեմ անգամ հետիոտնի կարգավիճակում, ես նույն պահին կանեմ»,- ասել է Քադիրվը։