Ես հանրապետության ղեկավարի պաշտոնում իմ ապագան չեմ քննարկել երկրի նախագահի հետ։ Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ոչ, այդ հարցը չի քննարկվել։ Այն չի բարձրացվել։ Եթե անգամ քննարկվեր, ես չէի խոսի այդ մասին»,- ասել է նա։
Քադիրովը նշել է, որ կընդունի Վլադիմիր Պուտինի ցանկացած առաջարկ։
«Կրկնում եմ, այց հարցով ցանկացած որոշում կայացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ես հետիոտն եմ, որը կասի՝ ճիշտ այդպես»,- հավելել է Չեչնիայի նախագահը։





























