Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Լենտեքս» ՍՊԸ-ում նախօրեին կին աշխատակիցներից մեկի մազերը պատահաբար մնացել են համազգեստ կարող սարքավորման տակ: Բարեբախտաբար, կինը ծանր մարմնական վնասվածքներ չի ստացել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գուլպաներ եւ զուգագուլպաներ արտադրող ընկերությունից հայտնեցին, որ կնոջն առաջին օգնություն են ցուցաբերել անվտանգության աշխատակիցները, ապա տեղափոխել հիվանդանոց:
«Վիճակը նորմալ է, արդեն աշխատանքի է վերադարձել»,- ասացին ընկերությունից:





























