Թուրքիայի Քոնյա նահանգում մարտի 7-ին կընթանան Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժությունները։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, վկայակոչելով Թուրքիայի ՌՕՈւ կայքը, զորավարժություններ ընթանալու են Anadolu Kartalı օդային գոտում եւ Ադրբեջանի սահմաններից դուրս առաջին զորավարժություններ են, որոնց մասնակցում են ադրբեջանցի օդաչուները։
Զորավարժություններին մասնակցելու են MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 գրոհիչ օդանավեր, MI-17 ուղղաթիռներ։ Ադրբեջանի ՌՕՈւ-ն կներկայացնի 6 օդանավ։
Զորավարժությունները կընթանան մինչեւ մարտի 26-ը։





























