«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 1-ին դատապարտյալ Մխիթար Սարգսյանի ինքնասպանության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ի փոխանցմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ 2016թ. մարտի 1-ին ժամը 15:20-ի սահմաններում միջին մարմնական վնասվածք հասցնելու համար 3 ամսվա ազատազրկման դատապարտված Մխիթար Սարգսյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով: