2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաեւ 346 բջջային հեռախոս, 603 կտող-ծակող գործիք եւ 345 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք:
Հավելենք նաեւ, որ իրականացված աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաեւ շուրջ 1200 տարատեսակ այլ արգելված իրեր:





























