Անկարայում ձերբակալել են մի երիտասարդի՝ երկրի վարչապետին հարց տալու համար:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Անկարայի չքավոր թաղամասերից մեկը, եւ հանդիպել տեղի բնակչության հետ: Մուստաֆա Գենջ անունով երիտասարդը վարչապետից փորձել է ստանալ «քրդական խնդրի» վերաբերյալ իրեն հուզող հարցի պատասխանը, երբ նրան անմիջապես շրջապատել է վարչապետի պահակազորն ու ձերբակալել: