Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակում «Հայկական վերածննդին» միանալու մասին համաձայնագիր է ստորագրվել չորս հասարակական կազմակերպությունների հետ:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսքը հետեւյալ 4 ՀԿ-ների մասին է.

1. «Միաբանություն» հաշմանդամ և սոցանապահով երեխաների բարեգործական Հասարակական կազմակերպություն

2. «Ռեաբիլիտացիոն ինֆորմացիոն տեխնոլոգիայի կենտրոն» Հասարակական կազմակերպություն

3. «Հուսալի ապագա» սոցիալ-առողջապահական Հասարակական կազմակերպություն

4. «Արշալույս» կանանց  բարեգործական Հասարակական կազմակերպություն

Ավելի վաղ «Հայկական վերածնունդը» հայտարարել էր, որ կուսակցության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը շարունակվելու է նոր՝ Քաղաքացիական համագործակցության պլատֆորմի ձեւաչափով, որը ղեկավարում է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: