Երեւանի Կիեւյան 32 հասցեի բնակիչները դժգոհում են, որ արդեն մի քանի տարի է՝ «Արմենո» խանութին հարակից տարածքում աղբ կա կուտակված, իսկ սեփականատերը չի շտապում մաքրել այն:

NEWS.am-ի խմբագրություն դիմած բնակիչները նշեցին, որ տարածքն ամենայն հավանականությամբ պատկանում է «Արմենո խանութին»: Այստեղից, սակայն, մեզ հայտնեցին, որ տարածքն իրենց չի պատկանում եւ իրենց համար էլ է այդ աղբակույտը տհաճ:

Մեր թղթակիցը եղել է տարածքում եւ զրուցել սեփականատեր Արամ Մխիթարյանը: Վերջինն ընդգծեց, որ աղբը թափում են բնակիչները:

«Մեկ-երկու ամիս առաջ ենք տարածքը մաքրել, սակայն անցորդները շարունակում են ձեռքի աղբը թափել այդտեղ:  շարունակում են ձեռքի տակ եղած աղբն այնտեղ թափել: Տարածքը տեւական ժամանակ ծածկ է ունեցել, ինչը բացառել է աղբի կուտակումը, սակայն վերջին շրջանում գողացել են նաեւ ծածկը, որից հետո քաղաքացիները սկսել են այնտեղ աղբ նետել»,- ասաց Արամ Մխիթարյանը:

Սեփականատերը խոստացավ այսօր անպայման տարածքը մաքրել աղբակույտից: