Թուրքիայի Էրզրում քաղաքում ավտոմեքենայի սրահի համար նախատեսված օծանելիքով երիտասարդների «անմեղ» զվարճանքը ավարտվել է ծանր այրվածքներ ստանալով ու հիվանդանոց տեղափոխվելով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Յաքութիյե թաղամասում մի երիտասարդներ իրենց ընկերոջ մեքենան նստելուց հետո մեքենայի համար նախատեսված օծանելիքը միմյանց վրա են ցանել ու հետո նաեւ մեքենայի մեջ ցանել։
Երբ ընկերներից մեկը ծխելու համար կրակայրիչը վառել է, երիտասարդներից մեկի ձեռքում գտնվող օծանելիքի սրվակը պայթել է ու մեքենայի սրահում հրդեհ բռնկվել։ Երեք երիտասարդներին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։




























