Երեւանում դեռեւս առանց արտոնագրի աշխատող տաքսիստներ կան։ Այս մասին մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահագն Սահակյանը։

Նրա խոսքով՝ անօրինական տաքսիստներն աշխատում են, չնայած Տրանսպորտի նախարարության տեսչության ջանքերը խստացնելուն։ «Արդյունքում ոմանք չեն հաշվառվում, արտոնագրի համար չեն վճարում, սակայն վաստակում են այնպես, ինչպես մյուսները։ Իհարկե դրանից տուժում են բարեխիղճ տաքսիստները եւ ծառայության որակը»,- ասել է Սահակյանը։