Նարդարան ավանում մարտի մեկին 30 մարդ է ձերբակալվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ավանի ավագանի Գաջիագա Նուրին, այդ ձերբակալությունների պատճառն այն էր, որ մարտի 1-ի առավոտյան ավանի փողոցներից մեկի տների պատերին հայտնվել էին «Ալի, Հուսեյն, Ալլահ Ակբար» գրությունները:

«Այդ գրությունների հեղինակները ինչ- որ սադրիչներ են: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք պարզեն, թե ովքեր են նման բան արել: Անողները ավանի բնակիչներ չեն: Սադրիչներն ուզում են մեր ավանում լարվածություն ստեղծել»,- ասել է Գ. Նուրին:

Գ. Նուրիի խոսքով 30 մարդ է ձերբակալվել, սակայն մինչեւ երեկո 20 ձերբակալվածներին ազատ են արձակել, 10-ին էլ պատժել վարչական կարգով:

Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերի 26-ին Նարդարան ավանում ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հատուկ գործողության հետեւանքով ոստիկանության երկու աշխատակից էր զոհվել, ենթադրյալ կրոնական ծայրահեղական խմբավորման հինգ անդամները ոչնչացվել էին: Ձերբակալվել էր խմբավորման 15 անդամ՝ նրանց առաջնորդ Թալե Բագիրզադեի ղեկավարությամբ:

Դրանից հետո ավան են մտցվել ներքին զորքեր, որոնք պետք է հասարակական կարգու կանոն պահպանեին: Հատուկ գործողությունների ժամանակ ավանի բնակիչնեչից մեծ քանակության հրազենային զենք է առգրավվել: