Այս տարի Հայաստանում չափից ակտիվ են խլուրդները: Այս մասին մարտի 2-ին լրագրողներին հայտնել է «Ագրարային գյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Նրա կարծիքով դա կարող է խանգարել գարնանային դաշտային աշխատանքներին ու վնասել ապագա բերքին: «Այստեղ ամենայն հավանականությամբ դերակատարում են ունեցել գյուղական աշխատակազմերը, որոնք ժամանակին գյուղացիներին չեն բաժանել անհրաժեշտ թունաքիմիկատները: Կամ էլ թղթի վրա դուրս են գրել, բայց թողել դրանք պահեստներում: Գիտենք, ինչպես է դա արվում»,- հավելել է նա:




























