Բորիս Նեմցովի ընտանիքի դատապաշտպան Վադիմ Պրոխորովը հերքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի այն բառերը, որ իր ու Նեմցովի միջեւ թշնամանք չի եղել, հայտնում է Deutsche Welle-ը:

«Նեմցովի ու Քադիրովի միջեւ կոնֆլիկտը 2002 թ. է սկսվել՝ անկախ նրանից, թե Ռամզանն ինչեր է ասում»,- ասել է Պրոխորովը:

Դատապաշտանի խոսքով, Նեմցովը Քադիրովի հետ իր անձնական տարաձայնությունների մասին պատմել է իր «Խռովարարի խոստովանությունը» գրքում, որը հրատարակվել է 2007թ.:

Ավելի վաղ հայտնել էին, որ Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը համարում է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը կարող էր ձեռնտու լինել նրանց, ովքեր օգտագործում են նրա անունը հանուն իրենց շահերի: Նա նաեւ շեշտել է, որ իր ու Նեմցովի միջեւ թշնամանք չի եղել: