Դայակի կողմից սպանված 4 տարեկան Նաստյայի ընտանիքը դիմել է Խորոշեւո Մնեվնիկի շրջանի բնակիչներին՝ խնդրելով գտնել իր սիրելի շանը: Աղջկա հայրը՝ Վլադիմիր Մ.-ն ցույց է տվել Լյուսյա անունով շան լուսանկարը, որին հաջողվել էր փախչել տանից հրդեհի ժամանակ ու բոլոր սրտացավ մարդկանց խնդրել է օգնել գտնել նրան:

Բացի դրանից տղամարդը շնորհակալություն է հայտնել հարեւաններին կարեկցանքի համար, հայտնում է Lifenews–ը:

«Բոլորն էլ հավանաբար գիտեն մեր վշտի մասին: Ատելության, անօգնականության ու անզորության զգացմունքները հնարավոր չէ նկարագրել: Դժվար թե հնարավոր լինի գնատահական տալ այն խենթությանը, որով լցված է մեր աշխարհը, բայց ես վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք նման ապրումների միջով են անցել, ու ես նրանց հետ միասին ողբում եմ իմ Նաստյայի համար,- գրել է Վլադիմիրը,- Խորոշեւո Մնեվնիկիի բնակիչներին ես իմ երախտագիտությունն եմ հայտնում կարեկցանքի համար, ու ես նրանց մի մեծ խնդրանք ունեմ: Հրդեհից հետո փախել է մեր շունը, նա նույնպես մեր ընտանիքի անդամն է, ու մենք նրան շատ ենք սիրում ու շատ շնորհակալ կլինենք, եթե օգնեք գտնել նրան...»

Հիշեցնենք, որ հրեշավոր սպանությունը կատարվել էր Մոսկվայում փետրվարի 29-ի առավոտյան: Կասկածյալը այդ ընտանիքում դայակ էր աշխատում: Սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ դուրս գան տանից, նա սպանել է քնած երեխային: Հետո կինը հրկիզել է բնակարանը ու գնացել մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարան, որտեղ սկսել է սպառնալ, որ ինքն իրեն կպայթացնի ու բղավել, որ երեխայի է սպանել: