«Շտապօգնության» կանչերի թիվը վերջին օրերին նվազել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ին տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Արդեն մի քանի օր է՝ գրանցվում է միջինը 610-620 կանչ: Թիվը նվազել է, պատճառը, սակայն չենք կարող ասել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նշենք, որ Երեւանում այս օրերին անբնական տաք է, սպասվում է, որ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա մինչեւ 25 աստիճան: Սրտանոթային, զարկերակային ճնշման խնդիրներ ունեցող քաղաքացիները որպես կանոն դժգոհում են, որ իրենց ինքնազգացողությունը գարնան սկզբին վատանում է: