Բաքվում չսահմանված հատվածով ճանապարհը հատած հետիոտնը դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:
Ըստ Report-ի, ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Լենքորանի 21-ամյա բնակիչ Փեյման Յուսիֆլիին եւ արձանագրություն կազմել:
Զայրանալով՝ Յուսիֆլին գրպանից դանակ է հանել եւ սկսել սպառնալ իրավապահներին: Նա նույնիսկ վիրավորել է ոստիկաններից մեկին: Իրավախախտը ձերբակալված է: Փաստի առիթով հետաքննություն է տարվում:





























