Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ ինքը տեղեկություններ չունի Սպիտակ տանը եւ Կրեմլում աշխատող պաշտոնյաների աշխատավարձերի նոր կրճատումների մասին ի հավելումն այն 10 տոկոսի, որն արվել է այս տարի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես տեղեկություն չունեմ աշխատավարձերի կրճատման վերաբերյալ», — լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսաստանցի պաշտոնյաների աշխատավարձերի նոր կրճատում չի սպասվում:

Նա ընդգծել է, որ այս տարի պաշտոնյաների աշխատավարձերի  «բավականին էական կրճատում» է տեղի ունեցել:   

«Աշխատավարձերը փաստացիորեն կրճատվել են ավելի քան 10 տոկոսով: Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմին, ես նույնիսկ իմ առումով կարող եմ ասել. իմ աշխատավարձը կրճատվել է ավելի քան 10 տոկոսով», — հայտնել է Պեսկովը:

Նախօրեին Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն, աշխատավարձերի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում կառավարության աշխատակազմին: Նրա աշխատակիցները   231 757 ռուբլի են ստացել: