Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 2-ին կարգադրություն է ստորագրել «Պատժի տարբեր չափեր կրող դատապարտյալների ներման վերաբերյալ», որի հիման վրա ներել է ընդհանուր առմամբ 155 բանտարկյալի, տեղեկացնում է «Գրուզիա On-line»-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է ներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, նախագահի կողմից ներման արժանացած 105 մարդ, այդ թվում` 8 կին, հենց այսօր դուրս կգան բանտից:
Ինչ վերաբերում է մնացած 50 բանտարկյալին, որոնց թվում մեկ անչափահաս եւ մեկ կին կա, կրճատվել է նրանց պատժի ժամկետը:
Նախագահը որոշումը կայացրել է ներման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը փետրվարի 21−23-ի նիստերի ընթացքում 1178 բանտարկյալի գործ է քննել եւ իր հանձնարարականներն է ներկայացրել Գիորգի Մարգվելաշվիլիին:




























