Լրագրողական երեք կազմակերպություններ մարտի 1-ին   դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պահանջելով քննարկել իրենց հայհոյած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի  (Թոխմախի Մհեր) վարքը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողների միավորում» ՀԿ նախագահ Փայլակ Ֆահրադյանը:

«Մեր դիմումում լրագրողներին «նախիր» ասելու մասը չենք ներառել, քանի որ դրա ձայնագրությունը չունենք, ներառել ենք միայն լրագրողներին հայհոյելու մասը, որպեսզի քննարկեն՝ արդյոք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը, թե ոչ»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով  են դիմել «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները: