Թուրքիայի Կարս նահանգի Դիգորի շրջանում թուրք գյուղացիները վայրի կենդանիների կողմից հոշոտված  տղամարդու դիակ են գտել եւ դեպքի մասին հայտնել իրավապահներին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանակից Դիգորի Ալեմ գյուղի շրջակայքում հայտնաբերված դիակի զննության ժամանակ թուրք իրավապահները անձը հաստատող փաստաթուղթ չեն գտել, սակայն հայտնաբերել են հայերենով գրված ինչ-որ փաստաթղթեր։