Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի համապատասխան կառույցների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է այդ համագործակցության ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա մեծապես կնպաստի Արցախում փորձաքննության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը: