Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներն արդեն մի քանի տարի է` իրենց հողատարածքների մի մասը չեն կարողանում մշակել ոռոգման ջրի բացակայության պատճառով:
«7-8 տարի է` ես իմ հողը չեմ մշակում, 100 հեկտարից ավելի տարածքում ջուր չկա: Էն ժամանակ մեծ տրուբա էր դրած, ջուրը հասնում էր, 2000 թիվն էր, եկան, հանեցին, տարան ծախեցին, դրա փոխարեն փոքր տրուբա գցեցին, հիմա էլ ջուրը չի բավականացնում, չի հասնում էս մի հատված ու հողերը մնացել են անմշակ»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց գյուղացիներից մեկը:
Մարմարաշենցիները, այնուամենայնիվ, հողի հարկ են վճարում: Նրանք մշակելի հողատարածքները արոտավայր են դարձրել:



























