Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Մարշալ Պրոշլյակովի փողոցում մարտի 2-ին բազմահարկ ավտոկայանատեղիի 4-րդ հարկից ավտոմեքենա է ընկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ավտոմեքենան գլխիվայր ընկել է: Տուժածներին փոխանցել են բժիշկների խնամքին»,- տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
Ըստ LifeNews-ի, տուժածները, որոնք գտնվել են մեքենայում, երկուսն են՝ վարորդը եւ ուղեւորը: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել:





























