Հինգերորդ գումարման Ազգային Ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն է, նա «կողմ» է քվեարկել 681 անգամ:

Ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են, ParliamentMonitoring.am-ի տվյալներով, ցուցակում են նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը (677), Գալուստ Սահակյանը (673), Ռուբեն Հովսեփյանը (672), Հովհաննես Սահակյանը (673), Տաճատ Վարդապետյանը (671), Հովհաննես Սոֆոյանը (670), Հրանտ Գրիգորյանը (669), Վոլոդյա Բադալյանը (664), Սուքիաս Ավետիսյանը (661):

Իսկ ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ (329), այնուհետեւ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն (212) ու Զարուհի Փոստանջյանը (183):

«Ձեռնպահ» քվեարկած պատգամավորների ցուցակը գլխավորում են ԱԺ ՀՅԴ պատգամավորները՝ Արծվիկ Մինասյանը (312), Աղվան Վարդանյանը (237) եւ Արմեն Ռուստամյանը (669):