Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանի գործով մարտի 2-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը:
«Գործով դատավորը չէր կարողացել նիստին մասնակցել: Այդ պատճառով էլ հետաձգվեց, մեզ լրացուցիչ կհայտնեն հաջորդ նիստի օրը»,- ասաց Իշխան Վանոյանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Բժշկուհին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:




























