«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված արցախյան պատերազմի մասնակից, գրող-հրապարակախոս, բժիշկ Արցախ Բունիաթյանի հիշատակին:
«Հավերժի ճամփորդը» խորագրով հուշ-ցերեկույթի շրջանակում, որին ներկա են եղել նաեւ բժիշկ-ազատամարտիկի ընտանիքի անդամները եւ բազմաթիվ ընկերներ, ներկայացվել են Արցախ Բունիաթյանի կյանքի ու գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, հատվածներ գրողի ստեղծագործություններից, կենսագրական տվյալներ: Մի ամբողջ կյանքի պատմություն, որը ոգու պարտք էր հայրենիքի ու հայի հանդեպ:
Վաստակավոր բժշկի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթում տեղի է ունեցել նաեւ Արցախ Բունիաթյանի հեղինակած «Հուշագրություն» խորագրով գրքի շնորհանդեսը, որը հայի վեհ կերպարը պահպանելու պատգամ է՝ ուղղված սերունդներին:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը:




























