Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում։ Ռուսաստանը որպես հակամարտող կողմերի միջեւ շփումներ հաստատելու միջնորդ է հանդես գալիս։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ հաշտեցման գործընթացն ընթանում է լավ տեմպերով, քանի որ մարդիկ սեփական աչքերով են տեսնում խաղաղության առավելությունը։

«Պետք է հասկանանք, որ հրադադարի մասին տեղեկության տարածման հիմնական գործիքը ոչ թե մամուլն ու հեռուստատեսությունն է, այլ «անթել հեռախոսը», քանի որ մարդիկ ավելի շատ իրար խոսքի են հավատում»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաեւ նշել է, որ հաշտեցման գործընթացում Ռուսաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես երաշխավորող կողմ, այլ նաեւ միջնորդ հակամարտող կողմերի միջեւ շփումներ եւ վստահություն հաստատելու համար։