Սիրիայում ազգային հաշտեցման գործընթացին միացել են սիրիական Համա նահանգի ավելի քան 30 բնակավայրեր: Այս մասին հայտնել է Համայի հաշտեցման խմբի ղեկավար փոխգնդապետ Գերման Ռուդենկոն,փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, դա կատարվել է ռուսաստանյան համակարգող կենտրոնի միջնորդությամբ:
«Շատ մանրակրկիտ ու դժվար աշխատանք է, այստեղ ամեն ինչի հիմքում կրոնական ու ազգային հարցերն են, բայց ընդհանուր առմամբ խմբի աշխատանքի ընթացքում արդեն մոտավորապես 30 բնակավայր ստորագրել է խաղաղ գործընթացին ու բանակցություններին միանալու մասին հայտեր»,- ասել է Ռուդենկոն:
Նրա խոսքով համաձայնագիրը նախատեսում է չկիրառել զենք կառավարական զորքերի դեմ, աջակցել խաղաղ գործընթացին ու համաձայնել այդ տարածքում պետական իշխանության վերականգնմանը:





























