Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստի մեկնարկին շնորհավորել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանին՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ: «Շնորհավորում ենք եւ մաղթում բեղմնավոր աշխատանք»,-ասել է նա:

Վարչապետը շնորհավորել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ:

Նշենք, որ Լեւոն Յոլյանը նախարար է նշանակվել մարտի 1-ին, այդ պաշտոնում փոխարինելով Երվանդ Զախարյանին: Վերջինս ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար էր 2014-ի ապրիլից: