«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 1-ին կալանավոր Մխիթար Սարգսյանին  կախված հայտնաբերելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

Հիշեցնենք, որ Մխիթարին մարտի 1-ին կախված էին հայնաբերել ՔԿՀ-ի լոգարանում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Դատավճիռը կայացվել էր 2016թ. հունվարի 22-ին, փետրվարի 5-ից այն ուժի մեջ էր մտել, մի քանի օրից Մխիթարի պատժի ժամկետը լրանում էր: