ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում հավանություն է տվել Երեւանի կենտրոնում նոր աղբանոցի կառուցման վարկային համաձայնագրին։

«Երեւանի կոշտ թափոնները. 1-ին փուլ» ծրագրով Կառավարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ։

Նշված ծրագիրը նախատեսում է 3 բաղադրիչ։ Առաջինը՝ նոր աղբանոցի 2 գոտիների կառուցում, որը կսպասարկի Երեւանի եւ հավանաբար կից 4 շրջանների բնակչությանը։ Նոր աղբանոցը կլինի Նուբարաշենում։

Երկրորդ բաղադրիչով գործող աղբանոցը կփակվի։ Երրորդը  նախատեսում է աղբի երկրորդական վերամշակման համակարգեր մշակել, որպեսզի երկարաձգի նոր աղբանոցի շահագործման ժամկետը եւ նվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։

Առաջին փուլի ընդհանուր արժեքը 24 մլն եվրո է։ EIB-ի վարկը կազմում է 8 մլն եվրո եւ տրամադրվել է արտոնյալ պայմաններով։ Յուաքանչյուր տրանշ ունենալու է 4-18 տարի մարման ժամկետ, 2 ամսից 3 տարի արտոնյալ ժամկետով եւ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով։