Հայաստանում աուդիտորական արտոնագրերի ժամկետները կերկարաձգեն եւս  3 տարով: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության մարտի  3-ի նիստին: Որոշումը կայացվել է այն նպատակով, որ գործող աուդիտարները, որոնց արտոնագրերի ժամկետը լրանում է  2016-ին, ստիպված չլինեն դադարեցնել գործունեությունը, ինչը կհանգեցներ մի շարք աուդիտորական ընկերությունների փակմանը: