Հայաստանում 2016թ. կշարունակեն սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է մարտի 3-ին կայացած Կառավարության նիստում։ 2011-2015թթ. գյուղացիներին մոտ 99 հազար հասանելի վարկ էր տրամադրվել 84.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Մինչեւ 2015թ. սուբսիդիաները կազմել են 4 տոկոսային կետ, իսկ 225 ամենաաղքատ գյուղերում՝ 6 տոկոսային կետ։ 2015թ-ից 6 տոկոս սուբսիդիան կկիրառվի բոլոր անհատ գյուղացիների համար։
Հայաստանում 2016թ. կշարունակեն սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը

Հասանելի է
русский



























