Խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանա մենակ նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին: Այդ մասին հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը` կառավարության մարտի 3-ի նիստին ներկայացնելով նոր Ընտրական օրնեսգրքի նախագիծը:  

Նրա խոսքով, եթե նախկինում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում էին յուրաքանչյուր խորհրդարանական ուժից, այժմ կընտրվեն պատգամավորական ձայների 3/5-րդով: Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ անդամները չեն կարողանա  2 անգամից ավելի ընտրվել», - հավելել է Հարությունյանը` չպարզաբանելով, թե ինչու է բացառում այն տարբերակը, երբ իշխող կուսակցությունը  կամ նրա ձեւավորած կոալիցիան մանդատների 60 տոկոսից ավելին կունենա, եւ այդ դեպքում ԿԸՀ-ի անդամների ընտրության գործում ընդդիմությունն անելիք չի ունենա: