Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 26-ին, ժամը 15-ին, 22-ամյա Մարիամ Խ.-ն Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գեղեցկության սրահից գողացել է 40-ամյա Աննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, 50 դոլար եւ զեղչային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարիամ Խ.-ն նեկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարիամ Խ.-ն փետրվարի 27-ին Վաղարշյան փողոցի թիվ 21 հասցեում գործող գեղեցկության սրահից գողացել է 29-ամյա Արմինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ եւ տարբեր զեղչային քարտեր:
Գողոնը մասամբ առգրավված է:
***
Փետրվարի 26-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կիեւյան փողոցի 18 հասցեում գործող գեղեցկության սրահից գողացել են 27-ամյա Տաթեւիկ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական եւ բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
***
Փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին, 70-ամյա Գայանե Ա.-ն հաղորդում էր տվել, որ Կոմիտասի պողոտայի 3 հասցեում գործող գեղեցկության սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ եւ տարբեր տեսակի բանկային ու զեղչային քարտեր` պատճառելով 140.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
***
Փետրվարի 28-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Վաղարշյան փողոցի 21 հասցեում գործող գեղեցկության սրահում հաճախորդներից մեկը աշխատակցի պայուսակից 26.000 դրամ է գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին 30-ամյա Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.20-ին, սրահի կախիչից կախված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ եւ 1 դոլար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մարիամ Խ.-ն:
Քննությունը շարունակվում է:





























