Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: 

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 4, յուրացման եւ հարկերից խուսափելու` 2-ական,  գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ մաքսանենգության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: