Եմենի ազգային բանակը ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ երկրի տարածքի ավելի քան 85 տոկոսն ազատագրել է խռովարար հուսիների ու նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերի վերահսկողությունից, հայտնել է Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին Saudi Gazette–ին տված հարցազրույցում:
Հադին վստահություն է հայտնել, որ երկրի մայրաքաղաք Սանան, որը գրավել են հուսիները, կազատագրվի այն բանից հետո, երբ վերահսկողություն կսահմանվի Թաիզ քաղաքի ու Հուդեյդ նավահանգստի վրա:
Եմենի նախագահը կարեւորել է Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ արաբական երկրների կոալիցիայի անցկացրած ռազմական գործողությունը՝ նշելով որ առանց դրա Եմենը չորս ժամում կհանձնվեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























