Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի սննդի կետերից մեկում բռնել եւ բերման են ենթարկել գողություն կատարելու նպատակով այնտեղ մուտք գործած 33-ամյա Վաչե Հ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է նաեւ մի շարք հանցադրվագներ.

- Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 շենքին կից տարածքում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 40.000 դրամ /մետաղադրամ/:

- Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող սուրճի սարքի դրամարկղից գողացել է 22.000 դրամ /մետաղադրամ/:

- Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 37.000 դրամ /մետաղադրամ/:

- Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքին կից տարածքում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 37.000 դրամ /մետաղադրամ/:

- Կապանի Ռ. Մելիքյան փողոցում՝ մշակույթի պալատի հարակից տարածքում գտնվող սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 30.000 դրամ /մետաղադրամ/:

- Կապանի Բաղաբերդ թաղամասում գտնվող լիցքավորման տերմինալից մետաղյա անկյունակի գործադրմամբ փորձել է գողանալ ներսում գտնվող գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

- Կապանի Վ. Սարգսյանի անվան հրապարակում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով փորձել է գողանալ սարքի ներսում տեղադրված դրամարկղը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

- Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի հարեւանությամբ տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ փորձել է գողանալ սարքի ներսում տեղադրված դրամարկղը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

- Կապանի Բաղաբերդ թաղամասում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 25.000 դրամ /մետաղադրամ/:

Գողոնն առգրավված է: Բայց սա դեռ ամենը չէ:

***

34-ամյա Ալիսա Թ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը Բաղաբերդ թաղամասում գտնվող թերթի կրպակից գողություն կատարելու նպատակով կոտրել են ապակիները, վնասել հակաառեւանգման համակարգը, դռան փականները, սակայն չկարողանալով մուտք գործել` հեռացել են:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վաչե Հ.-ն:

***

2015 թ. հոկտեմբերի 5-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շահումյան փողոցի 5/Ա հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վաչե Հ.-ն:

Գողոնն առգրավված է:

Վնասի չափը կազմում է 473.000 դրամ:

Քննությունը շարունակվում է: