Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն այսօր՝ մարտի 3-ին, Կառավարություն են ներկայացրել անհատ տաքսու վարորդների գործունեությունը համակարգող 24 կետից բաղկացած առաջարկների փաթեթ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀԿ ներկայացուցիչներին ընդունել է Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խոստացել է աչքի անցկացնել փաստաթուղթը եւ մի քանի օրվա ընթացքում պատասխան տալ:
Թեւպետեւ ավտովարորդները հայտնեցին, որ դեռեւս ամիսներ առաջ են նույն փաթեթը ներկայացրել ՀՀ Կառավարություն եւ Տրանսպորտի եւ կապի նախարարություն, Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ է այդ փաստաթուղթը տեսնում:
Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում ավտովարորդների պաշտպանները պարզաբանեցին, որ ցանակնում են, որպեսզի լիզենզավորման կարգի տրամադրման ընթացակարգը հեշտացվի. անհատ տաքսու վարորդները կարողանան կրպակներից վարելու թույլտվության կտրոններ գնեն:
«Եթե լիցենզիայի 12000 դրամի փոխարեն մարդիկ վճարեն թույլտվության կտրոնի 6000-ը, ապա շատ անօրինական աշխատող տաքսիստներ կգան օրինական դաշտ՝ խուսափելով ՃՈ կողմից տուգանվելուց»,- ասաց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը:
Նշենք, որ անհատ տաքսու վարորդների գործունեությունը համակարգող 24 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթի տակ ստորագրել է 1000-ից ավելի վարորդ:





























