Վենետիկի հանձնաժողովին ներկայացվել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի ամենանախնական տարբերակը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ դա այն տեքստը չէ, որ քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում:
Անդրադառնալով դժգոհությանը, որ Ընտրական օրենգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին է ուղարկվել նախքան Հայաստանում քաղաքական ուժերի համապատասխան քննարկումների, պատգամավորը նշել է. «Ներքին քննարկումները պետք է տեղի ունենային նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո: Նախագիծի հեղինակը կառավարությունն է, բայց որոշումը կայացնում է Ազգային ժողովը: Եվ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ներկայացված նախագծի վերաբերյալ շատ նախնական լինելու»:





























