Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը կպայքարի դպրոցներում աշակերտների կողմից ուսուցիչներին եւ ղեկավարությանը թանկարժեք նվերներ տալու անառողջ պրակտիկայի դեմ։ Այս մասին մարտի 3-ին կայացած Կառավարության նիստից հետո ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Նա նշել է, որ խոսքը խոշոր ստիպողական դրամահավաքների մասին է։ Ոչ ոք չի պահանջում պատժել մի փունջ ծաղկի կամ համեստ հուշանվերի համար։ «Մենք ինքներս մեր ուսուցիչներին, դասղեկներին նման նվերներ ենք նվիրել։ Բայց մենք գնում էինք մի փոքրիկ խանութ եւ մեր փոքր գումարով համեստ նվերներ գնում։ Ներկայիս ուսուցիչների համար դրանք շատ ավելի թանկարժեք են դարձել»,- ասել է Մկրտչյանը։





























