Ես բոլորի նման ուզում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը հասանելի լինի։ Այս մասին մարտի 3-ին կայացած Կառավարության նիստից հետո ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։ «Ես խոստանում եմ ուսումնասիրել հարցը, բայց առարկայական ինչ-որ բան կասեմ որոշ ժամանակ հետո, երբ, ինչպես հարկն է, ծանոթանամ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախկինում Յոլյանը հանրապետության վերահսկիչ պալատի փոխնախագահն էր եւ էներգետիկայի ոլորտում չի աշխատել։
Նա այս պաշտոնին է նշանակվել փետրվարի 29-ին։




























