Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում 2014 թվականին Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Ծրագրի արդյունավետությունն են քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ղեկավար, ճարտարագետ Ադիլ Լարին եւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու վարչական  շրջանի ղեկավարի տեղակալ Արարատ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների եւ պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում եւ շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։

Դրա շնորհիվ ավելի քան կիսով չափ նվազել է բնակարանների ջեռուցման ամսավճարը: Ծրագիրը կշարունակվի նաեւ 2016 թվականին: