Հայաստանի ԱԺ 8-րդ նստաշրջանը մի քանի ժամում 90 օրենք է ընդունել, որոնցից 14-ը՝ վարկային համաձայնագրեր։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը խորհրդարանի լուռ համաձայնությամբ 14 վարկային համաձայնագրերի միջոցով կես մլրդ դոլար է վերցրել։ «ԲՀԿ-ի 70 տոկոսը եւ ՀՀԿ-ի 73 տոկոսը առհասարակ նիստերին ներկա չի եղել։ Եվ ուշադրություն դարձրեք ռեկորդին՝ 6580 քվեարկությունների ժամանակ ՀՀԿ-ն կողմ է քվեարկել։ Սա խորհրդարան չէ։ Տեղ է, որտեղ քաղաքական մեծամասնությունը միայն կողմ է քվեարկում, չի կարող խորհրդարան լինել»,- ընդգծել է Մանուկյանը։





























