ԻՊ-ում հինգ կանանց հրապարակային մահապատիժ են կազմակերպել: Այդ կանանցից մեկը բժշկուհի էր, որը հրաժարվել էր բուժել զինյալներին: Ահաբեկիչների դատավճիռը իրականացնողներից մեկը 12-ամյա աղջիկ էր, որին բրիտանական լրատվամիջոցները արդեն կոչել են Ջիհադի Ջեյն, Ջիհադի Ջոնի նմանությամբ: Ջիհադի Ջոնը ԻՊ դահիճն էր, ում հաջողվել է ոչնչացնել:

Ինչպես հայտնում է The Daily Star–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, սպանությունը կատարվել է իրաքյան Նինեվիայում, որը ժամանակին Ասորական պետության մայրաքաղաքն էր:

«Սա ԻՊ –ի առաջին մահապատիժն է, որին աղջիկ է մասնակցում»,- նշել է աղբյուրը, հայտնում է Lifenews–ը: