ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ եւ քննարկել Հրազդանի քաղաքապետի ընտրություններն օրինականության շրջանակներում անցկացնելու հարցը:
Այս առնրությամբ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր:
Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար:
Նույնը վստահեցրեցի ես՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ եւ ԱԺ պատգամավոր»:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին:





























