Մարտի 2-ին, ժամը 3.50-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/22 հասցեի մոտ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել 43-ամյա Գայանե Հ.-ն եւ հայտնել, որ ժամը 3.30-ին նշված հասցեում իր ծանոթը՝ 37-ամյա Սարգիս Ս.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն եւ պատճառել վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 4.15-ին Սարգիս Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




























