Մարտի 2-ին, ժամը 17.30-ին, BYD մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























