Մարտի 2-ին, ժամը 15.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թումանյան եւ Ա. Պետրոսյան փողոցների խաչմերուկում բախվել է «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով բախվել է կայանված «ԲՄՎ-X5»-ի, վերջինս էլ՝ կայանված «ՎԱԶ-21101»-ի, որն առաջ ընթանալով բախվել է կայանված «Նիսան Տիդա»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























